Սիրուն Ծաղկունք..


Այսօրվա մեր ճամփորդական ուղղությունն էր Ծաղկունք գյուղը։ Նախորդ  այցելության ժամանակ այցելել էինք միայն գյուղի ագրարային գործարաններից մեկը։ Իսկ այս անգամ նախ գնացինք միջին դպրոցի 4-6-րդ դասարանցիների հետ, հետո էլ ավելի շատ քայլեցինք, շատ վայրեր այցելեցինք` ինչը հնարավորություն տվեց ավելի լավ ծանոթանալու գյուղի տարածքին, տեղացիներին։ ԵՒս մեկ անգամ այցելեցինք գործարան, իմացանք այն ինչը նախորդ այցին դեռ չկար, ինչու ոչ հյուրասիրվեցինք նաև իրենց իսկ արտադրած մասուրի թեյով։ Գործարանից հետո գնացինք գյուղի էլ ավելի բարձրադիր վայրում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցի։ Մտանք եկեղեցի, երգեցինք մեզ ծանոթ, մեր սովորած եկեղեցական երգերից մի քանիսն ու շարժվեցինք առաջ։ Մի փոքր քաղցած դեպի ` գյուղի հացատներ։




Սկզբում մեզ դիմավորեց գյուղական աշխատասեր, հետաքրքիր ու սիրուն մի ընտանիք։ Մեզ ներկայացրեցին իրենց հացատունը, պայմանները, հացթխման ողջ ընթացքը,  իմացանք նաև թե «արիշտա»-ն ինչպես է պատրաստվում, օգնեցինք դրա դասավորման, չորացման ընթացքին։ Ջերմ հյուրընկալությամբ, հյուրասիրությմաբ շարժվենք դեպի մյուս ` դեմ-դիմաց գտնվող հացատուն։ Այստեղ ինքներս մեր ձեռքերով հաց պատրաստեցինք, խմորից ձևեցինք հացերն ու ուղարկեցինք թխվելու։ Բայց դե էլ ինչ սեբաստացիներ առանց ազգային երգ ու պարի։ Մինչ մեր հացը պատրաստ կլիներ, դրսում շուրջպար բռնեցինք, երգեցինք, պտտվեցինք տարածքում ու գնացինք մեր հացերը համտեսելու։ Հետո բարձրացանք կից գտնվող հյուրատուն, մի քիչ հանգստացանք, զրուցեցինք,  որպեսզի հետո շարժվեինք..


Գլխատուն` գլխավոր տուն

Փոքր տարածք էր որտեղ հնում մարդիկ էին ապրում, ուսումնասիրեցինք ներսում եղած թոնիրները, ընդանուր տարածքը։


Անցնենք ինձ համար ամենատպավորիչ վայրին.

Առանձին տարածք էր հատկացված գյուղացիներին, որպեսզի գյուղատնտեսական գործերից զատ նաև կարողանային համակարգչով, հանգիստ պայմաններում աշխատեին։  Շատ սիրուն ու տրամադրող միջավայր էր աշխատելու, սովորելու համար։

Վերջին կանգառը տեղի դպրոցն էր, որտեղ երաժշտական համերգ էր սպասվում` ջութակի, թավջութակի նվագակցությամբ։

Այսքանով ավարտվեց մեր ճամփորդությունը, ինչը լինելով գրեթե ամբողջովին ուսումնական բնույթի, նաև շատ հավես ու հետաքրքիր էր։

Оставьте комментарий