Ուրախ եմ որ Արատես եմ գնում

Բավականին երկար սպասված էր այս ճամփորդությունը։ Բարձր կուրսեցիներից և ոչ միայն,շատ էի լսել լավ կարծիքներ, վառ տպավորություններ, որից հետո էլ ավելի մեծացավ ցանկությունս այնտեղ լինելու։Մեկնում ենք ձմեռային եռօրյա ճամփորդության, դեկտեմբերի 23-25- ը:  Շատ մեծ սպասելիքներ ունեմ ու վստահ եմ  որ կարդարանան իմ բոլոր սպասումները։ Այցելելու ենք նաև Արատեսի վանական համալիր։ Նախագծի համաձայն պետք է խարույկ վառենք, պատրաստել ենք նաև սեղանի խաղեր, անհամբեր սպասում եմ երեկոյան խարույկ վառելուն, երբ բոլորս կհավաքվենք կրակի շուրջը, խաղեր կխաղանք, ֆիլմեր կդիտենք։ Ինձ համար շստ կարևոր է այն, որ լինելու եմ ընկերներիս հետ։ Միասին կզարդարենքբ սենյակները` ամանորյա շունչ հաղորդելով սենյակներին։ Եթե ձյուն գա նաև բոլորով ձնագնդի կխաղանք։ Հաստատ շատ լավ տպավորություններով եմ վերադառնալու այսքան սպասված ճամփորդությունից։

Նախագծի հղում

Оставьте комментарий