Այց դեպի Թումանյանի թանգարան

Մարտի 3-ին պատվելի Թամարի ու ընկեր Արփիի հետ այցելեցինք դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան: Վերջին անգամ այնտեղ էի եղել կարծեմ 3 տարի առաջ, բայց գրեթե ոչինչ չէի հիշում: Միասին շրջեցինք տարբեր սրահներով, լուսանկարվեցինք, նաև միասին ընթերցեցինք Թումանյանի ստեղծագործություններից մեկը: Ամեն ինչ էլ հետաքրքիր էր, բայց ինձ միշտ դուր է եկել երկրորդ հարկում գտնվող Թումանյանի թիֆլիսյան բնակարանի օրինակը, այնտեղի սենյակները, կահավորումը շատ գեղեցիկ էր, համարյա բոլորին տպավորել էր աշխատանքային սենյակը, իսկ ինձ հանգիստ, ներդաշնակ գույներով, կահույքով պատշգամբը: Մի խոսքով վառ տպավորություններով, ամեն ինչ վերհիշած վերադարձանք:

Оставьте комментарий